Ինչպես բոլորիս, այնպես էլ իմ մեջ այսօր ցավ է, բարդ էմոցիոնալ իրավիճակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին՝ կցանկանար, որպեսզի Արցախը մերը լիներ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասաց․ «Այդ հարցը համարում եմ ոչ կոռեկտ»։
Հարցին՝ ինչու Կառավարության անդամներն այսօր չեն այցելել Եռաբլուր, Անավեսյանը պատասխանեց․ «Ինչումն է բանը, այսօր, վաղը, երեկ, որ պահին ով գտնում է հարմար է, այցելում է»։