Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանի նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման պայմանների մասին

14:11, 19 սեպտեմբեր 2024
Վրաստանի խորհրդարանի նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման պայմանների մասին

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար պետք է դադարեցվեն կեղծ մեղադրանքները Վրաստանի և վրաց ժողովրդի հասցեին։

 

Այս ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

 

Նրա խոսքով, «շինծու մեղադրանքների մի մասը վերաբերում է հատկապես ոստիկանների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը»։

 

«Ցանկացած երկրում ոստիկանը պետության դեմքն է և նրա ներկայացուցիչը, հետևաբար ցանկացած հարձակում ոստիկանի վրա հարձակում է պետության վրա, դա պետք է դադարեցվի»,- ասել է  խորհրդարանի նախագահը։