Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների մարտական ​​ներուժն ու հնարավորություններն օգտագործվել են Ռուսաստանի դեմ․ Շոյգու

12:42, 28 ապրիլ 2023
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների մարտական ​​ներուժն ու հնարավորություններն օգտագործվել են Ռուսաստանի դեմ․ Շոյգու

ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների մարտական ​​ներուժն ու հնարավորություններն օգտագործվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

 

«Արևմուտքը ցույց է տվել իր նախնական պատրաստվածությունը Ռուսաստանի Դաշնության դեմ առճակատման համար», - ասել է Շոյգուն Նյու Դելիում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։  «Այսպիսով,- հայտարարել է նա,- ներգրավված է ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների ռազմական ներուժն ու հնարավորությունները»։

 

Շոյգուն նաև նշել է, որ թե Արևմուտքի իրական նպատակը Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելն է, ինչպես նաև Չինաստանի համար վտանգ ներկայացնելը և սեփական մենաշնորհային դիրքը պահպանելը։