Հայաստանում հոկտեմբերի 1-ին կբացվի իրանական առաջին խոշոր առևտրի կենտրոնը, այն կլինի դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նշվում է. որ առևտրի կենտրոնը գտնվելու է Երևանում՝ ավելի քան 18 հազար քմ տարածքի վրա, բաղկացած է լինելու բազում տաղավարներից։
Կենտրոնի բացման նախաձեռնողը Իրանի Առևտրի խթանման կազմակերպությունն է: