Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։
Ոստիկանությունը հայտնում է, որ դա կեղծ տեղեկատվություն է, հորդորում է անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։