Հետևեք մեզ։

Իսրայել-Հեզբոլլահ պատերազմի սպառնալիքը մեծանում է՝ Լիբանանում սարքերի պայթյուններից հետո

17:59, 19 սեպտեմբեր 2024
Իսրայել-Հեզբոլլահ պատերազմի սպառնալիքը մեծանում է՝ Լիբանանում սարքերի պայթյուններից հետո

Ավելի լայնածավալ պատերազմի սպառնալիքը կախված է Իսրայել-Լիբանան սահմանին՝ Լիբանանում և Սիրիայում երկու օր շարունակ տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնք հաստատված տվյալներով առնվազն 32 մարդու կյանք են խլել, գրում է ABC News-ը:

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերահաստատել է տասնյակ հազարավոր տեղահանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տները վերադարձնելու մտադրությունը, որի որոշ հատվածներ դատարկվել են Հեզբոլլահի հարձակումների սպառնալիքի պատճառով:


Պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի և նրա աջակիցների դեմ Իսրայելի 11 ամիս տևող պատերազմի «ծանրության կենտրոնը» տեղաշարժվում է Գազայի հատվածից դեպի Լիբանանի հետ հյուսիսային սահման:


Հիշեցնենք, որ երեքշաբթի Լիբանանում պայթել են փեյջերներ՝ առաջացնելով քաոս մայրաքաղաք Բեյրութում և Հեզբոլլահ զինյալ խմբավորման հարավային հենակետում: Արդեն չորեքշաբթի ռադիոկապի սարքերն են պայթել, իսկ որոշները՝ երեքշաբթի օրվա պայթյուններից զոհված զինյալների հուղարկավորության ժամանակ: