Հետևեք մեզ։

Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են հարավային Լիբանանը

18:31, 19 սեպտեմբեր 2024
Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են հարավային Լիբանանը

Իսրայելը հինգշաբթի ռմբակոծել է հարավային Լիբանանը և հայտարարել, որ այդպիսով կանխել է Իրանի կողմից ղեկավարվող սպանության դավադրությունը, ինչն էլ պայթյունների պատասխանն էր լինելու, գրում է Reuters-ը:

Հեզբոլլահի զինված խմբավորման հաղորդակցման սարքավորումների վրա իրականացված բարդ հարձակումները, որոնք երկու օրվա ընթացքում 37 մարդու կյանք են խլել և մոտ 3,000-ը վիրավերվել են, քաոս է առաջացրել Լիբանանում, իսկ խուճապահար բնակիչները հրաժարվել են իրենց բջջային հեռախոսներից:

«Սա փոքր բան չէ, սա պատերազմ է: Ո՞վ կարող է հիմա նույնիսկ իր հեռախոսն ապահովել: Երբ լսեցի երեկ կատարվածի մասին, հեռախոսս թողեցի մոտոցիկլի վրա և հեռացա»,- ասել է տեղացի բնակիչներից Մուստաֆա Սիբալը:

Իսրայելը հայտնել է, որ իր ռազմական ինքնաթիռները գիշերը հարվածել են հարավային Լիբանանի գյուղերին, իսկ անվտանգության աղբյուրը և Հեզբոլլահի ալ-Մանար հեռուստաընկերությունը հաղորդել են, որ օդային հարվածները սահմանամերձ շրջանում վերսկսվել են հինգշաբթի՝ կեսօրից անմիջապես հետո: