Միրոնովը հստակեցրել է, որ անվտանգության նոր ստանդարտներ են պետք բոլոր հեռակառավարվող սարքերի նկատմամբ, այսինքն՝ հեռախոսների, համակարգիչների, «խելացի» կենցաղային տեխնիկայի. ինտերնետին հասանելիություն ունեցող ցանկացած սարքի դեպքում պետք է ստուգվի խոցելիություն և օգտատերերի համար պոտենցիալ ռիսկի առկայությունը, և դա պետք է անել տեղեկատվական անվտանգության այն ծրագրերի նմանությամբ, որոնք գործում են պետական կառույցներում։
Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհրաժեշտ է գաջեթների անվտանգության նոր պահանջներ ներդնել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։
«Լիբանանում ահաբեկչությունների ալիքը հաստատում է, որ մարդկությունը թևակոխել է նոր, վտանգավոր տեխնոլոգիական դարաշրջան։ Գլոբալ հսկողության ցանցի ստեղծումից հետո հաջորդ քայլն է կատարվել հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ։ Կամ ընդհակառակը՝ ընտրովի գործողության զենք, կախված է նպատակներից»,-նշել է կուսակցության առաջնորդը։