ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները: