Հետևեք մեզ։

ՄԻՊ-ում հյուրընկալել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին

18:48, 19 սեպտեմբեր 2024
ՄԻՊ-ում հյուրընկալել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։  Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

 

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ 

 

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները