ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը, ՀՆԱ-ի 2%-ն այլևս բավարար չէ դաշինքի անվտանգությունն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում հանդես գալով հրաժեշտի խոսքով:
«Լավ նորությունն այն է, որ մենք կատարել ենք 10 տարի առաջ տված խոստումը (ՀՆԱ-ի 2%-ը ծախսել պաշտպանության վրա – խմբ.):
Բայց վատ նորությունն այն է, որ սա արդեն բավարար չէ մեզ ապահով պահելու համար»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն «խաղաղության գինը վճարելու»։