Հետևեք մեզ։

Բայդենը և Հարիսը կհանդիպեն Զելենսկիի հետ

21:44, 19 սեպտեմբեր 2024
Բայդենը և Հարիսը կհանդիպեն Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը:

Ըստ Ժան-Պիերի հայտարարության, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության իրավիճակը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը:

Նշվում է, որ Բայդենը կհանդիպի Զելենսկու հետ Սպիտակ տանը, իսկ Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահի հետ նույնպես Սպիտակ տանը:

Այս հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ հինգշաբթի օրը: