Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Տուրմունխ Մունխզուլին (2256) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Դավաադեմբերել Նոմին-Էրդենեին (2319)։ Աննա Սարգսյանը (2364) սեւերով ուժեղ էր Էրդենեբայար Խուսլենից (2229)։
Մարիամ Մկրտչյանը (2328) սեւերով ոչ ոքի խաղաց Բատկույագ Մունգունտուլի (2346) հետ։