Հետևեք մեզ։

Հունաստանի և Կիպրոսի նախագահները քննարկել են թուրք-հունական հարաբերությունները

23:09, 19 սեպտեմբեր 2024
Հունաստանի և Կիպրոսի նախագահները քննարկել են թուրք-հունական հարաբերությունները

Աթենքում հանդիպել են Հունաստանի նախագահ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերությունների կարգավորման գործընթացը և կիպրական հարցը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Կիպրոսի նախագահը մասնավորապես ընդգծել է. «Կիպրական հարցի լուծման գործում բանակցությունների մեկնարկի համար, պայմաններ ստեղծելու ճանապարհին կշարունակենք առաջ շարժվել ոչ միայն խոսքով, այլ՝ գործով»։

 

Ըստ Խրիստոդուլիդիսի՝ ներկայիս պայմանները թույլ չեն տալիս լուծել կիպրական հարցը  և նախագահը հավելել է, որ  այդ հարցի լուծումը  ու թուրք-հունական հարաբերությունների կարգավորումը ցույց կտան, որ Հունաստանը և Կիպրոսը տարածաշրջանում  հանդիսանում են կայունության և անվտանգության կենտրոն։

 

Միցոտակիսը.  մատնանշելով սեպտեմբերի 24-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը,  հայտարարել է, որ Հունաստանը և Կիպրոսը համակարգում են իրենց գործողությունները կիպրական հարցում։ Հանդիպումը այնուհետև շարունակվել է մամուլի համար դռնփակ։