Հետևեք մեզ։

Պետդումայում կոչ են արել արգելել թուրքական սերիալները Ռուսաստանում

23:21, 19 սեպտեմբեր 2024
Պետդումայում կոչ են արել արգելել թուրքական սերիալները Ռուսաստանում

Պետդումայի ընտանիքի, հայրության, մայրության և մանկության պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական սերիալները Ռուսաստանում: Նրա խոսքերը մեջբերում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը:

 

Միլոնովը Ռուսաստանում հանրաճանաչ բազմասերիանոց ֆիլմերը անվանել է «լիակատար անհեթեթություն», որոնք դիտողների մոտ սխալ պատկերացումներ են ձևավորում Թուրքիայում կյանքի մասին: «Այս բոլոր Նատաշաների ուտողները... Այս քյաբաբ վաճառողները, որոնք հանկարծ որոշեցին, որ լավ դերասաններ են: Այնտեղ ոչ մի կարգին դերասան չկա Թուրքիայում, բոլորը բացարձակապես անտաղանդ են, էժանագին ծաղրածուներ», - վրդովվել է Միլոնովը:

 

Պատգամավորը նշել է, որ թուրքական նախագծերը «ոչ իրական հեքիաթներ» են, որոնք ռուս կանանց գլխում ստեղծում են օտարերկրացիների ոչ իրատեսական կերպարներ: «Թող ցույց տան, թե ինչպես է իրականում, նա կգնա այնտեղ, և նրան փայտով կծեծեն: Երեխաներին կխլեն և կվռնդեն, եթե նա մի խոսք դեմ ասի»,- եզրափակել է նա: