Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով:
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցել է Հանրային ռադիոյի այժմյան տնօրեն Արմեն Քոլոյանի հետ, ով հայտնել է, որ ժամացույցները Հանրային ռադիոյին տրվել են երեկ, իսկ թե ո՞ւմ կողմից՝ Քոլոյանը հրաժարվել է պատասխանել։
«Ժամացույցները երեկ են մեզ տրվել։ Թող ինձ մեղադրող մարդիկ գան և տեսնեն, թե ինչ ժամացույցներ են տեղադրված, և համոզվեն, արդյոք դա ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ես չեմ հերքում, որ կան Բաքվի և Անկարայի ժամացույցներ, բայց կան նաև այլ քաղաքների ևս։ Չեմ ուզում որևէ այլ բան մեկնաբանել»,- ասաց Արմեն Քոլոյանը։