Հետևեք մեզ։

Պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով ելույթ ունենալ, դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում. Սիրուշո

00:00, 20 սեպտեմբեր 2024
Պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով ելույթ ունենալ, դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում. Սիրուշո

Իմ բարձր ջերմությունն ու հազը պարզվեց թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել: Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն:

 

«Ինձ համար պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով անկողնուց վեր կենալ ու ելույթ ունենալ: Դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում, չնայած, որ այս տարիների ընթացքում այնքան եմ սովորել ամենամտահոգ ու դժվար պահերին անգամ աշխատել ու դա սիրով անել, որ սա էլ խոչընդոտ չէր:


Իսկ դուք, դուք կարողանում եք այնպես գրկաբաց ընդունել, որ մարդ մոռանա ամեն ինչ ու հասկանա, որ արժեր ուժ գտնել  ու գալ, ուժ գտնել ու ստեղծել..ու այդպես շարունակ: 


Շուտով կվերականգնվեմ , վերադառնամ աշխատանքի ու հերթով սկսեմ ցույց տալ, թե այս ընթացքում ինչեր ենք արել ու անում»: