Հետևեք մեզ։

Իտալիայում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես

22:09, 19 սեպտեմբեր 2024
Իտալիայում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես

Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողների աշխատանքները։

 

GET in TOUCH խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են Հրաչյա Վարդանյանի, Ալբերտ Վարդանյանի, Էդգար Գրիգորյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Բարսեղյանի, Մկրտիչ Մաթևոսյանի, Նորայր Կասպերի, Նվարդ Երկանյանի, Գուրգեն Գինոսյանի, ինչպես նաև EksyLeathergoods-ի, Muscari Association-ի և  Family Care Foundation-ի (համատեղությամբ)՝ ստեղծագործական նախագծերը։

 

Ցուցահանդեսի համադրողն է Ավետիք Վարդանյանը, պրոդյուսերները՝ Հրաչյա Վարդանյանը, Անդրեա Միլսը և Բենեդետա Օմբրոնին։

«Յուրաքանչյուր արվեստի գործ, որ ստեղծվել է համընդհանուր ժամանակային տարածության մեջ, դեր է խաղում ապագայի ձևավորման վրա։ Այն դառնում է անցյալը, ներկան ու ապագան կապող օղակ։ Ստեղծագործությունները օգնում են մեզ ավելի լավ ճանաչել մեր սեփական ժամանակը, հնարավորություն տալով վերանայել անցյալը, գնահատել ներկան և կանխատեսել ապագան», – ասում են ցուցահանդեսի համադրողները։

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքում

Վերլուծական

Ամենաընթերցվածները