Չեզոքացվել է «Քոմալա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը և 3 անդամները, ովքեր ցանկանում էին Իրաքի Քուրդիստանի շրջանից տեղափոխվել Իրանի տարածք։
IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հեղափոխության պահապանների կորպուսը։
Հաղորդվել է, որ նախազգուշական կրակոց օդ արձակելուց հետո զինյալները հրազենով թիրախավորել են սահմանապահներին։ Կողմերի բախման արդյունքում սպանվածներից մեկը «Կոմալա»-ի առաջնորդներից Ռիբվար Քարիմիանն է։
Գործողությանը մասնակցել են երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները։