ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նրա հետ խոսելու բան չկա»,- ասել է Ռյաբկովը։
Գլխավոր ասամբլեան գումարվել է երեքշաբթի օրը 79-րդ տարեկան նստաշրջանի համար: Նրա առանցքային իրադարձությունը կլինի բարձր մակարդակի շաբաթը՝ սեպտեմբերի 24-ից 28-ը և սեպտեմբերի 30-ը, երբ կանցկացվեն տարեկան բանավեճեր, ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա ելույթը սպասվում է սեպտեմբերի 28-ին։