Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

13:08, 20 սեպտեմբեր 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: