Հետևեք մեզ։

Զարմանալի է, որ մեր եղբայրները՝ ՀՀ քաղաքական ղեկավարները, չեն արձագանքում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին․ Զախարովա

13:11, 20 սեպտեմբեր 2024
Զարմանալի է, որ մեր եղբայրները՝ ՀՀ քաղաքական ղեկավարները, չեն արձագանքում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին․ Զախարովա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները միջակ են ու հիմար։ Ավելին, սա վկայում է Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ Երեւանում Սեժուրնեն մեղադրել էր Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ եւ խոստացել զարգացնել ռազմատեխնիկական կապերը Երեւանի հետ։


«Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր ընկերները, եղբայրները, գործընկերները, հարևանները, նկատի ունեմ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները դրան չեն արձագանքում»,- ասել է Զախարովան։


Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում կհիշեցնեն, որ պատմությունը թույլ չի տալիս իր նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից։


«Ի՞նչ կա մեկնաբանելու, դիվանագիտության մեջ բացարձակապես ոչ կոմպետենտ գործիչ, որը ևս մեկ անգամ ցույց տվեց իր միջակությունը, պատմության ու ավանդույթների անտեղյակությունը»,- ասաց նա: