Միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին, դա ճիշտ չէ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բացի այդ, նշվում է, որ Երեւանը մնում է ԵԱՏՄ-ում, սակայն սառեցնում է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, կարծես այդ կառույցները բաղկացած են տարբեր երկրներից։ Արեւմուտքի ճնշում կա, արեւմտյան պաշտոնյաների խոսքերն ակնհայտորեն արտացոլված են Երեւանի քաղաքական հռետորաբանության մեջ։
Երեւանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են եւ չեն համապատասխանում փաստերին։ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակ են։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնաշենքը՝ հակառակը»,-ասել է նա։