Հետևեք մեզ։

ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

13:44, 28 ապրիլ 2023
ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրում է քննարկումների շարքի։ Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների նախընտրած օրը: Դասընթացը նախատեսում է կարևոր տեղեկություններ տրամադրել՝ կուսակցությունների կանոնադրությունները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:


Քննարկումների առանցքում «Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխություններն են լինելու։ Քննարկմանը յուրաքանչյուր կուսակցությունից երկու ներկայացուցիչ կարող են մասնակցել։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը, ժամը 12.00 լրացնել մասնակիցների տվյալները՝ սեղմելով https://forms.office.com/r/tt7vbEDcPh հղումը և նշելով դասընթացի՝ նախընտրած ամսաթիվը: