Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

12:16, 20 սեպտեմբեր 2024
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։



Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները