Հետևեք մեզ։

Լիբանանում բջջային սարքերի պայթյունների ֆոնին Մոսկվայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև դեռևս շփումներ չեն եղել. Պեսկով

14:41, 20 սեպտեմբեր 2024
Լիբանանում բջջային սարքերի պայթյունների ֆոնին Մոսկվայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև դեռևս շփումներ չեն եղել. Պեսկով

Լիբանանում բջջային սարքերի պայթյունների ֆոնին Մոսկվայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև դեռևս շփումներ չեն եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ոչ, դեռ քննարկումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան քննարկել է տարածաշրջանային խաղացողների հետ Լիբանանում տեղի ունեցած պայթյունները։


Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ Հեզբոլլահը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։

Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել իրենց առնչությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիբանանում տեղի ունեցածը անվանել է հրեշավոր ահաբեկչություն և մեծ հակամարտություն հրահրելու փորձ։