ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: