Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։ Համաձայն դատավճռի՝ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց և վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվեց։
Ըստ մեղադրանքի՝ Թովմասյանը Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գործող նոտարներին ստիպել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող և իրեն պատկանող տարածքները շուկայականից բարձր գնով վարձակալության վերցնել, ինչպես նաև նոտարական գրասենյակի համար շուկայականից բարձր գնով վարձակալության է տվել Սախարովի հրապարակին հարակից տարածքում գտնվող և իրեն պատկանող այլ տարածքներ, այն է՝ չարաշահել է լիազորությունները։