Հետևեք մեզ։

«Ռադիոլուրի պատասխանը»․ ծրագրում Բաքվի փոխարեն Ստեփանակերտի ժամանակով կկողմնորոշվեն

15:25, 20 սեպտեմբեր 2024
«Ռադիոլուրի պատասխանը»․ ծրագրում Բաքվի փոխարեն Ստեփանակերտի ժամանակով կկողմնորոշվեն

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակ, զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել առ այն, որ այսուհետ Հանրային Ռադիոյում «կողմնորոշվելու են Բաքվի և Անկարայի ժամանակով»։

 

«Հանրային ռադիոյի  «Ռադիոլուր» ծրագրում  այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր...»,-գրել էր նա։

 

Այսօր Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյանիր էջում հրապարակել է լուսանկար, որում Բաքվի փոխարեն գրված է Ստեփանակերտ։ Գևորգյանը նկարը մակագրել է՝ «Ռադիոլուրի պատասխանը»։

 

Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը լրատվականներից մեկի հարցին՝ չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամանակը ցուցադրող ժամացույցը, պատասխանել է․ «Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն»։