Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու Ուկրաինայի ծրագիրը կախված է այս տարի դաշնակիցների արագ որոշումներից:
Reuters-ը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցի ժամանակ։
Զելենսկին ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինան նախատեսում է օգտագործել Եվրամիության կողմից առաջարկված 39 միլիարդ դոլարի վարկը հակաօդային պաշտպանության, էներգիայի և ներքին սպառազինությունների ձեռքբերման համար։
Զելենսկին ընդգծել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հաղթանակի ծրագրի կարևորությունը և ասել, որ այն կքննարկեն իրենց հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ։