Հետևեք մեզ։

Ուկրաինան որոշել է սահմանափակել Telegram-ի օգտագործումը կառավարական գերատեսչություններում և ռազմական կազմավորումներում

16:38, 20 սեպտեմբեր 2024
Ուկրաինան որոշել է սահմանափակել Telegram-ի օգտագործումը կառավարական գերատեսչություններում և ռազմական կազմավորումներում

Ուկրաինայի ազգային կիբեռանվտանգության համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram-ի օգտագործումը կառավարական գերատեսչություններում, ռազմական կազմավորումներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը։

 

«Ապացույցներ կան, որ ռուսական հետախուզական ծառայություններին հասանելի են Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությունը, անգամ՝ ջնջվածները, նրանց անձնական տվյալները»,- ասել է Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը

 

Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կարծիքով՝ Ռուսաստանը Telegram մեսենջերն օգտագործում է «կիբեռհարձակումների, ֆիշինգի տարածման, օգտատերերի տեղանքը հաստատելու, հրթիռային հարվածները կարգավորելու համար»։