Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ է խզել համաձայնագրերը, որոնք Վրաստանի քաղաքացիներին իրավունք են տալիս ազատ՝ առանց վիզայի, ճանապարհորդել շենգենյան գոտում։ Այս մասին Politico-ի հետ զրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը․ «Բոլոր տարբերակները սեղանին են՝ ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար ուղեգիծը»:
Խոսնակը նշել է, որ Վրաստանը պետք է կատարեր կոնկրետ չափանիշներ, ներառյալ հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովումը և խտրականության կանխումը։