Հետևեք մեզ։

Հանրապետության բոլոր ԲԿ-ներն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով, կարող են պատվաստվել բոլորը․ ԱՆ

15:43, 20 սեպտեմբեր 2024
Հանրապետության բոլոր ԲԿ-ներն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով, կարող են պատվաստվել բոլորը․ ԱՆ

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից:

ԱՆ-ից հիշեցնում են, որ գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները