Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ մի քանի ամիս շարունակ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, ապա վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Քիչ առաջ Ա. Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: