Թուրքիայի պետական երկաթուղիների գլխավոր տնօրեն Ուֆուկ Յալչընը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանն ու Թուրքիան կհանդիպեն միմյանց ուղիղ Զանգեզուրի միջանցքով և իրենց ուզած ապրանքները կբերեն միմյանց, այլ ոչ թե այլ երկրների միջոցով։
Վերջին գործընթացները վկայում են այն մասին, որով Ադրբեջանն ու Թուրքիան ապագայում ձևավորվելու են որպես միասնական պետություն։
Քաղաքական տեսակետից կան այլ երկրների տեսակետներ ու հայտարարություններ։
Բայց մենք աստիճանաբար քանդելու ենք եղբայր Ադրբեջանի և մեր միջև առկա սահմանները և մեր միասնությունը ավելի բարձր մակարդակի հասցնենք։ Ահա թե ինչ է նշանակում Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Յալչընը։