Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացրել Լիբանանում իրավիճակի սրման պատճառով

18:47, 20 սեպտեմբեր 2024
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացրել Լիբանանում իրավիճակի սրման պատճառով

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին անցկացրել է COBRA արտակարգ կառավարական նիստ՝ քննարկելու Լիբանանում իրադրության սրումը: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան, քննարկվել է Լիբանանում մնացած Բրիտանիայի քաղաքացիներին դուրս բերելու հնարավորությունը։ 

 

Իսկ The Guardian-ը նշել է, որ բրիտանական իշխանությունները չեն ցանկանում քաոսի կրկնություն, որը տեղի ունեցավ 2021 թ. օգոստոսին Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի զինծառայողների և դիվանագիտական ​​աշխատողների շտապ տարհանման ժամանակ։