ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատանքային այցով եղել է Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում։
Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։
Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: