Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հարաբերությունների կարգավորման շրջանակներում հանդիպումներ են կայանալու են նաև ցածր մակարդակի պատվիրակությունների միջև ու այդ հանդիպումներում արձանագրված առաջընթացները քննարկվելու են երկու երկրների առաջնորդների մակարդակում։
Կողմերը վերջին անգամ հանդիպել են ընթացիկ տարվա մայիսին՝ Միցոտակիսի Անկարա կատարած այցի ժամանակ։