Մեծ Բրիտանիայում Լիբանանի դեսպան Ռամի Մորտադան The Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի ցամաքային ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային «Ահեղ դատաստանի օրվա» պատերազմի։
Նա նշել է, որ լիբանանյան զինված ուժերը, որոնք 11 ամիս չէին միջամտում, երբ «Հըզբոլլահ»-ը հարձակվել էր Իսրայելի վրա, սակայն հիմա արդեն այդպես չեն վարվի, եթե Իսրայելը լայնածավալ հարձակում սկսի ցամաքում կամ օդից, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
«Մենք բախվում ենք լայնածավալ տարածաշրջանային հակամարտության բոլոր ռիսկերին, և դա այն է, ինչից մենք ամեն կերպ փորձել ենք խուսափել»,- ընդգծել է դեսպանը։
Լիբանանը միայնակ չի տուժի այս պատերազմում։ Ահա թե ինչ է մեզ սովորեցրել նորագույն պատմությունը։ Ուստի բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նման վախճանից խուսափելու համար»,- եզրափակել է Մորտադան։