Հետևեք մեզ։

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանին

20:55, 20 սեպտեմբեր 2024
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արագչին ուրբաթ օրը Թեհրանից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

 

Նյու Յորք կատարած այցի ընթացքում Արագչին մի շարք հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ։

 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կիրակի օրը Թեհրանից կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ-ի ԳԱ) 79-րդ նստաշրջանին։

 

Նախագահ Փեզեշկիանը պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում սեպտեմբերի 24-ին, որտեղ նա կներկայացնի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ։