Հետևեք մեզ։

Երևան-Կապան չվերթը կատարած ինքնաթիռը պատկանում է ԶՊՄԿ հիմնադրամին, այն գնել են 7 մլրդ դրամով. պարզաբանում

14:09, 28 ապրիլ 2023
Երևան-Կապան չվերթը կատարած ինքնաթիռը պատկանում է ԶՊՄԿ հիմնադրամին, այն գնել են 7 մլրդ դրամով. պարզաբանում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր պարզաբանում է տարածել ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան փորձնական չվերթի հետ կապված։


 
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝  L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։



«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար ներդրվել է ավելի քան 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար՝ 300 միլիոն դրամ, օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար՝ 7 միլիարդ դրամ:


 
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով», - ասված է ԶՊՄԿ հաղորդագրության մեջ: