Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ուրբաթ օրն այցելել է Լիբանանից Իրան բուժման բերված հեռահաղորդակցության միջոցների զանգվածային պայթյուններից տուժածներին։
Իրանի նախագահն այցելել է Լիբանանում ահաբեկչություններից տուժածներին, ովքեր գտնվում են Ֆարաբիի ակնաբուժական հիվանդանոցում։ Փեզեշկիանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին իրենց աշխատանքի համար և առողջացում մաղթել հիվանդներին։
Իրանում Լիբանանի դեսպանը, ով ուղեկցում էր նախագահին այցի ընթացքում, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը երկրում հեռահաղորդակցության միջոցների զանգվածային պայթյուններից հետո։