Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։