Հետևեք մեզ։

Փակ է լինելու Թամրուչի փողոցը

21:26, 20 սեպտեմբեր 2024
Փակ է լինելու Թամրուչի փողոցը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փողոց-Վախթանգովի փողոց խաչմերուկից մինչև Թամրուչի փողոց-Ն. Սաֆարյան փողոց խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։

 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրելով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները