Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի փոխտնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը տարիների ընթացքում շախմատի ոլորտում կատարած քրտնաջան և նվիրական աշխատանքի, ինչպես նաև շախմատի զարգացմանը նպաստելու կարևորագույն գործի համար աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդից ստացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակ:
Պարգևատրումն իրականացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում: