Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ ևս երկու Cybertruck էլեկտրական պիկապ, որոնք չեն ենթարկվել հեռակա անջատման, ուղարկվել են հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Եվս երկու «Կիբերտրաք» ուղարկվել է հատուկ ռազմական գործողության գոտի։ Արևմտյան տեխնիկան հիանալի կատարում է իր վրա դրված խնդիրները հենց իր արևմտյան ուկրոնատովցիների դեմ։ Շարժունակություն, հարմարավետություն, մանևրայնություն՝ էլեկտրամեքենայի այս հատկանիշները շատ պահանջված են այստեղ»,- գրել է Կադիրովը։
Նա ավելացրել է, որ այս պիկապները չեն ենթարկվել հեռակա անջատման։
«Մեքենաներն աշխատում են սովորականի պես և առանց խափանումների։ «Կիբերտրաքի» համար ավելի լավ գովազդ չես հորինի։ Մենք լավ գիտենք, թե ինչպես պետք է դրանք կիրառվեն»,- ավելացրել է տարածաշրջանի ղեկավարը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ Մասկից ստացել է Cybertruck էլեկտրական պիկապ և փորձարկել այն։ Նա խոստացել էր մեքենան ուղարկել հատուկ ռազմական գործողության գոտի և հրավիրել Մասկին այցելել Գրոզնի։
Ավելի ուշ ամերիկացի միլիարդատերը և Tesla ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Չեչնիայի ղեկավարին էլեկտրական պիկապ չի նվիրել։ Ի պատասխան դրա՝ Կադիրովը շնորհակալություն էր հայտնել Մասկին Starlink-ի համար՝ նշելով կապի արագությունը հատուկ ռազմական գործողության գոտում։
Սեպտեմբերի 19-ին Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ Մասկը հեռակա կերպով անջատել է հատուկ ռազմական գործողության գոտի ուղարկված էլեկտրական պիկապը։