Գերմանիայի կանցլերը շեշտել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին մերժել է Կիևին Taurus թևավոր հրթիռներ տրամադրելու հնարավորությունը, որոնց թռիչքի հեռավորությունը կազմում է մոտ 500 կմ։
«Թեև շատերը ճնշում են գործադրում ինձ վրա, ես չեմ մատակարարի թևավոր հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Մոսկվա»,- ասել է նա քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիդերգյորսդորֆ համայնքում (Բրանդենբուրգ դաշնային երկիր)։ «Ես կարող եմ հավաստիացնել և հավաստիացնում եմ այստեղ, այս տեղում. ես կմնամ այս դիրքորոշման վրա»,- պնդել է Շոլցը։
Միևնույն ժամանակ, կանցլերը կրկին շեշտել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ «Հիմա ժամանակն է ուսումնասիրել, թե ինչ հնարավորություններ կան այս առումով»,- ասել է Շոլցը։