ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բակում Արցախի հիշատակման արարողություն է անցկացվել։
Այս մասին ինստսգրամյան իր էջում հայտնել է արցախցի Նինան, ով շրջափակման ողջ ընթացքում սոցցանցային իր էջով ներկայացնում էր Արցախում տիրող իրավիճակը և ով այժմ սովորում է Կոլումբիայի համալսարանում։
Նա նշել է, որ տեղում ժենգյալով հաց են հյուրասիրել մասնակիցներին, ինչպես նաև ի հիշատակ Արցախի՝ մոմեր վառել, ծաղիկներ խոնարհել Արցախի դրոշի դիմաց։