Հետևեք մեզ։

Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա. ՌԴ դեսպանություն

10:14, 21 սեպտեմբեր 2024
Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա. ՌԴ դեսպանություն

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը:

 

Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության շնորհավորական ուղերձում:

 

«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:

 

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»,-ասվում է ուղերձում։