Հետևեք մեզ։

Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ․ Արմեն Սարգսյան

10:51, 21 սեպտեմբեր 2024
Պետականությունը կենսունակ  է, երբ ապրում է յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ․ Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։

 

«Այսօր  Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։ 

 

33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության:

 

Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:

 

Պետականությունը կենսունակ  է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ գիտակցելով և ապագայի տեսլական ունենալով...»։